Անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է. Արամ Սարգսյան
«Առայժմ վաղ է խորհրդարանական արտահերթ ընտրություններում դաշինքը կազմող ուժերի մասնակցության ձևաչափի մասին խոսելը, կգա ժամանակը, քաղաքական գործընթացներին կնայենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել։
«Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպես կլինեն։ Հնարավոր, որ «Ելք» դաշինքը կազմող քաղաքական ուժերը միասին գնան ընտրությունների, քանի որ գաղափարական դաշնակիցներ են, բայց չի բացառվում, որ առանձին-առանձին մասնակցենք ընտրություններին։ Այդ ամենը կախված է ուժերի գնահատականներից, ուժերի հնարավորություններից։ Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինքնուրույն կարողանում է մեծ քվե վերցնել, այս դեպքում ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է, այնքան որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար, դա իմը չէ։ Մեր ժողովուրդը եթե ամբողջությամբ վստահի ՔՊ-ին ու իրեն ձայն տա, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն ու այստեղ դաշինքի խնդիր չկա», - նշեց Սարգսյանը։
Նա հավեեց, որ եթե ՔՊ-ն միայնակ գնա ընտրություններին, հավանաբար, «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կգնան միասին։
««Ելք» դաշինքը խորհրդարանում գոյություն ունի, գործում է միասնաբար, նստած ենք իրար կողքի, միասին ենք գործելու, դաշինքը գոյություն կունենա մինչև նոր խորհրդարանի ձևավորում»,- նշեց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան