Համաշխարհային աստղերը կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլը» Իսրայելում
Մշակույթի ավելի քան 140 գործիչ, այդ թվում Pink Floyd –ի հիմնադիր Ռոջեր Ուոտերսն ու բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Ինոն կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը 2019-ին պետք է անցկացվի Իսրայելում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ նրանց հայտարարությունը հրապարակել է The Guardian-ը։
Հայտարարության տեքստում նշված է, որ Իսրայելը Պաղեստինում խախտում է մարդու իրավունքները։ Նրանք հիշեցրել են, որ Գազայում իրավիճակի սրման ժամանակ Իսրայելը սպանել է 62 անզեն պաղեստինցու, այդ թվում վեց երեխայի։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Եվրատեսիլ-2019»-ը պետք է բոյկոտել, եթե այն անցկացվի Իսրայելում, քանի դեռ այդ երկիրը շարունակում է Պաղեստինում մարդու իրավունքների ոտնահարման իր քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչւ։ Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում։
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ-2019»-ի ճակատագիրը որոշվել է
- Թել-Ավիվի քաղաքապետը պատրաստ է անվճար դահլիճ տրամադրել «Եվրատեսիլի» համար
- Իսրայելի գումարը կարող է չբավականացնել «Եվրատեսիլի» համար
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին