Մեկնարկում է քարոզարշավը
Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ չորս դաշինք, 8 կուսակցություն։
1. ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2. ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
3. ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
4. ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
5. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
6. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
7. ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
8. ԼՈՒՅՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
9. ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10.ՀԱՅՔ (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
11. ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
12. ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին:
Հարակից հրապարակումներ`
- ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- ԿԸՀ-ում խորհրդակցություն է անցկացվել՝ ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված ների հետ
- ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք
- Այսօր փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն է
- ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների 5 քմ-ն գերազանցող գովազդային վահանակների ցանկը