Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյան
ՀՅԴ-ն քարոզարշավը սկսեց Երևանի կենտրոնից՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից՝ «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով։
«Համենայն դեպս այդպիսի խոստում կա, և ես հավատացած եմ, որ անցկացվելու են ազատ և արդար ընտրություններ։ Մենք մանդատների մասին չենք խոսում, մենք խոսում ենք հաղթանակի մասին և հավատացած ենք, որ հաղթելու ենք ընտրություններում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը։
Նա դաշնակների վարկանիշը շատ բարձր է գնահատում։
«Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է նրեկայանա իր ժողովրդին կամ երևանցիներին։ Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի և մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի՝ նաև վերջին գործընթացներում»,-նշեց թեկնածուն։
Նա նշեց, որ հաղթանակից հետո կհավաքեն բոլորի ծրագրերը, կհամադրեն և որտեղ ավելի խելացի բան լինի կներառեն նաև իրենց ծրագրում։
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ-ը ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
- Բոլորը հարգելի մրցակիցներ են. Րաֆֆի Հովհաննիսյան
- Թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի. Անահիտ Թարխանյան
- Փոստանջյանն ընտրություններին մասնակցում է «Արդարություն և օրենք» կարգախոսով
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր. Հայկ Մարության
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
- Մեկնարկում է քարոզարշավը