Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
«Եթե տնտեսությունը զարգանում է, ուրեմն պետությունն ուժեղ է ու հզոր։ Ներգաղթ կլինի, եթե տնտեսությունը զարգանա, քաղաքացին լավ ապրի։ Իսկ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են լավ ծրագրեր, պայմաններ, ներդրումներ»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ելույթ ունենալով երևանցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն քարոզարշավը սկսել է Նուբարաշեն վարչական շրջանից։
Կուսակցության նախագահն ասաց՝ ապրում է իր աշխատանքով, պետական պաշտոնյա չի եղել։
Նաև հավելեց, որ բարեգործությամբ երկրի տնտեսությունը չի զարգանա։ Ծառուկյանը նշեց, եթե իրենց թեկնածուն ընտրվի, ինքը պատրաստ է սեփական միջոցներից հատկացնել մայրաքաղաքի խնդիրների լուծման համար։
«Ես ասել եմ իմ թիմակիցներին, որևէ թեկնածուի նեղացնելու իրավունք չունեն։ Որոշողը ժողովուրդն է, ում կորոշի, կվստահի իր ապագան, իր քաղաքը, որտեղ ապրում է իր երեխան։ Մենք միշտ էլ աջակցելու ենք, բայց պատասխանատվությունը պահանջելու եք այն ուժից, ում կհայտնեք վստահությունը։ Աստված ձեզ բոլորին պահապան, ոնց կցանկանանք, այնպես էլ ընտրեք, ապրողը դուք եք»,-ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն էլ նուբարաշենցիների հետ հանդիպմանը մանրամասնեց, թե ինչու են քարոզչությունը սկսել հենց այդտեղից։
«Նուբարաշենը մեր ցավն է, մեր աղետի գոտին է։ Մենք շատ ենք խոսում Հայաստանում աղետի գոտու մասին, որը տարիներ շարունակ չենք կարողանում վերականգնել։ Երևանը ևս ունի աղետի գոտիներ, դրանցից մեկը Նուբարաշենն է, մենք անցնում էինք աղբավայրի մոտով, և անհարմար էինք զգում, ամաչում էինք գանք ու նայենք ձեր աչքերին»,-ասաց Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, տարիներ առաջ ԱԺ-ում մի վարկային ծրագիր է հաստատվել, որով պետք է լուծվեր աղբավայրի հարցը։
«Հերթական անգամ խաբել են, գցել են, շորթել են, մենք անհարմար ենք զգում, որ մեր սակավ քվեով չենք կարողացել պաշտպանել ձեր իրավունքը, եղել է մեկ ուժի քաղաքականություն»,-ասաց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր. Հայկ Մարության
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
- Մեկնարկում է քարոզարշավը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին