Եթե Մարտի 1-ի հետ կապ ունեմ, թող ինձ էլ գնդակահարեն․ Սամվել Ալեքսանյան
«Ես Մարտի 1-ի դեպքերի հետ որևէ կապ չունեմ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Մարտի 1-ի գործի նոր ընթացքի վերաբերյալ ինչ տեսակետ ունի, քանի որ այդ ժամանակահատվածում մամուլը գրել էր, թե մի շարք օլիգարխներ կապ ունեն դեպքերի հետ։
«Ծառուկյան Գագոն ոնց ասաց՝ ով, որ Մարտի 1-ին եղել է, թող տանեն գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն»,-շեշտեց նա։
Լրագրողի դիտարկմանը՝ եթե կապ չունի, ապա ինչու հրապարկումների հետքերով դատարան չէր դիմում, պատգամավորը պատասխանեց․ «Բան ու գործ չունեմ՝դատարան դիմեմ, 200 իրավաբանն էլ չի հերքի ձեր գրածների վրա»։