Բոլորը հարգելի մրցակիցներ են. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժպտա։ Մենք հաղթել ենք միասին, իսկ հիմա կերտելու ենք նոր Հայաստանի մեր մայրաքաղաքը։ Կա մի Հայաստան և մի Երևան։ Բարի գալուստ նոր Երևան»,- քարոզարշավի մեկնարկն ազդարարող բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 23-ին Երևանի իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին, միասին կերտելու են ազատ, արդար, արժանապատիվ, առաջատար Երևան։
«Ընտրեք ազատ, արդար, որովհետև սա լինելու է նոր Երևանի նոր քաղաքապետարան, նոր ավագանի, ամեն օր բոլոր ոլորտներում հարցերը լուծելիս լինելու է հաշվետու ձեզ։
Մենք գիտենք, որ շարքային քաղաքացին գիտակից է, ունի զգացում, գիտակցում և սեպտեմբերի 23-ին հանուն Երևանի, հանուն նոր Հայաստանի, հանուն մեր երեխաների պետք է որոշի, թե ով է լինելու այդ իշխանությունը, որը ոչ թե իշխելու է, այլ ծառայելու է»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։
Ր. Հովհաննիսյանն առավել կարևորեց, որ շարքային քաղաքացին վստահի իր ընտրությանը։ Նա նաև նշեց, որ բոլորը հարգելի մրցակիցներ են, բայց իրենք ևս ունենք արժանապատվություն։
«Մենք պետք է ցույց տանք մեր ժողովրդին, որ կարող ենք ազգովի, գիտակցաբար կողմնորոշվել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թիմի ղեկավարը պետք է շատ պատրաստված լինի. Անահիտ Թարխանյան
- Փոստանջյանն ընտրություններին մասնակցում է «Արդարություն և օրենք» կարգախոսով
- Նաիրա Զոհրաբյան. Նուբարաշենը Երևանի աղետի գոտիներից մեկն է
- Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր. Հայկ Մարության
- Ինչպես են քաղաքական ուժերը սկսում իրենց քարոզարշավը
- Մեկնարկում է քարոզարշավը
- ՕԵԿ-ը նախընտրական ծրագիրը մշակել է ՀԿ-ների, անկախ փորձագետների հետ համագործակցությամբ
- Մեր թիմը, կարծում եմ, ի զորու կլինի լուծել Երևանի առջև կանգնած խնդիրները. ՕԵԿ նախագահ
- Միլիոններ՝ քաղաքապետի համար
- ՀԺԱՄ-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
- Ավագանու ընտրություններին մասնակցող 13 քաղաքական ուժերի ցուցակներն ու առաջին համարները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա