Բարոնուհի Քերոլայն Քոքսը Արցախում է
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հերթական այցելությամբ Արցախում է։ Այսօր նրան ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել բարոնուհու ջանքերը՝ ուղղված արտերկրում Արցախի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաև հանրապետությունում մարդասիրական խնդիրների լուծմանը։
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Արցախի միջազգային ճանաչման և տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Քերոլայն Քոքս. Նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել
- Քերոլայն Քոքսը 86-րդ անգամն է Արցախ այցելում
- Բակո Սահակյանն արժևորել է Քերոլայն Քոքսի կողմից պարբերաբար Արցախ կատարվող այցերը
- Քերոլայն Քոքս. Եվս մեկ ցեղասպանության փորձ՝ Ադրբեջանը փորձում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին