Նախաքննական մարմնի չարաշահումները՝ քիչ հավանական
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ողջունում ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի առաջարկությունը՝ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։
Panorama.am-ը հետաքրքրվեց փաստաբանից, թե ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել այն՝ օրենք դառնալուց հետո, արդյո՞ք նախաքննական և դատական ժամկետները արհեստական չեն երկարացվի։
«Մարդասիրական մասը հասկանում եմ, սակայն հակառակը չեմ կարողանում հասկանալ, թե ինչ ռիսկեր կարող է իր մեջ պարունակել»,- ասաց նա, ապա հավելեց, որ պրոցեսների արհեստական երկարացումը նախ կհակասի անձի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքին, երկրորդ՝ որպես կանոն նախնական կալանքը երկու ամիս է, բացառիկ դեպքերում է (Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է), որ այն կարող է երկարացվել, օրինակ, նախաքննական մարմինը չի հասցրել ինչ-որ մի բան անի և այլն։
«Եվ այս չհասցնելն էլ կրկին օրենսդրորեն կարգավորված է, չի կարող ուղղակի որևէ բան չանի ու գնա, ասի՝ խնդրում եմ երկու ամիս էլ երկարաձգեք։ Եթե օրինակ դատավորը նայում ու տեսնում է, որ նախաքննությունը որևէ բան չի արել երկու ամսում ու եկել կրկին ուզում է երկու ամիս երկարաձգել, կարող է ասել, որ որևէ բան չեք արել, չեմ երկարացնում, դու գնա ազատության մեջ ման անի, մինչև տեսնեք նախաքննական մարմինն ինչ է անում։ Այսինքն օղակներն այնքան բազմապիսի ու բազմատեսակ են, որ այստեղ բոլոր օղակներին բացառելով և ուղղակի նրանով, որ նախաքննական մարմնին հնարավորություն կտա չարաշահումների, քիչ հավանական եմ համարում, որ կարող է նման բան լինել։ Նորմալ դատարանը երբեք թույլ չի տա»,- նշեց Գ. Գյոզալյան։
Փաստաբանի խոսքով, դրա ռիսկը այսպես կարող է լինել. «Նախաքննությունն ու դատարանը համագործակցություն պետք է ունենան, անձին կալանքի տակ պահեն վեց ամիս, դատական պրոցեսն էլ եթե հետը հաշվենք, լինի մեկ տարի, փորձեն մեկ տարին պահեն, որպեսզի լինի մեկուկես։ Քիչ հավանական է։ Չեմ ուզում ասել, որ ընդհանրապես չի կարող լինել, բայց ներկա պայմաններում մի փոքր քիչ հավանական եմ համարում»։
Հարակից հրապարակումներ`
- Քրօրը հումանիզացիայի առումով հետ ու առաջ է քայլում
- Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվել ազատազրկման 1.5 օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան