Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
Հոգեբուժական փորձաքննությունը պարզել է, որ Խաչատուրյան քույրերից ամենաերիտասարդը հոր սպանության պահին չի գիտակցել իր գործողությունները։ Ինտերֆաքսին հայտնել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Նա նշել է, որ անցկացվել է փորձաքննություն, նախնական տվյալներով, նրան ճանաչել են անմեղսունակ, հարվածները հասցնելու պահին չի գիտակցել իր գործողությունները։
Փաստաբանը նշել է, որ այսպիսով, նրա պաշտպանյալը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, եթե նրա մեղքն ապացուցվի։
«Նման հոգեկան խանգարումը պետք է բացառի արարքի հանցավորությունը»,-ասել է փաստաբանը։
Պակուլինը հավելել է, որ մինչև աղջկան բուժում նշանակվի, նրան տեղափոխել են թիվ 2 մեկուսարանի հոգեբուժական հիվանդանոց։
Փաստաբանը նշել է, որ մյուս երկու քույրերի նկատմամբ փորձաքննություն «ամենայն հավանակությամբ, դեռ չի եղել»։
«Համենայնդեպս ոչ ես, ոչ քննիչը, նման տվյալներ չունենք»,- ասել է Պակուլինը։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Խաչատուրյան քույրերը կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին