Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների. Արամ Սարգսյան
«Իմ կարծիքով՝ միայն ինքը կարող է ասել, թե որ ուժերին նկատի ուներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցոմ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով նախօրեին «Իմ» քայլը դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Պատգամավորի կարծիքով՝ սա բացառիկ ընտրություն է, որտեղ տասից ավելի ուժեր են առաջադրված, պետք է օգտվել այս հնարավորությունից, շնորհակալ լինել այս իրավիճակի համար, և խաղաղ, արդար գնալ ընտրությունների։
Հարցին, թե հակահեղափոխական ուժեր տեսնու՞մ է, նա պատասխանեց. «Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի։ Ընդհանրապես ինձ համար, բնական պետք է ընդունել, որ քվեարկելու եմ Արտակ Զեյնալյանի օգտին»։
Արամ Սարգսյանը շեշտեց, որ մրցակից թիմերի տեսակետները չի մեկնաբանելու, առավել ևս, որ «Իմ քայլը» քաղաքական առումով իրենց գործընկեր է։
Նա նշեց` զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց. «Իսկ ներկայիս իրավիճակն ինձ համար երրորդ հանրապետության շարունակությունն Է: Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունը միայն վատն է արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ ու այսօր գիտե՞ք ինչ է տեղի ունենում, այսօր նրանք գնացել են խորհրդարանում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, թե բա՝ տղերք, կլինի՞ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարության ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք քաղաքապետի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին