Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
«Այն Հայաստանի համար, որում այսօր ապրում ենք, ամենակարևոր խնդիրն արդար ընտրություններ ապահովելն է»,- Երևանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի այգում «Լույս» դաշինքի քարոզչական հավաքին ասաց «Լույս» դաշինքի առաջնորդ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ պետք է մասնակցել ընտրություններին, նոր իրավիճակ է, չի լինելու որևէ խաբելու բան։ Ա. Սարգսյանն ասաց, որ հավատում է, որ կազմակերպվելու են մաքսիմալ արդար ընտրություններ։
«Քվեարկելով Արտակ Զեյնալյանի օգտին՝ մեկ տարի հետ հպարտանալու եք ձեր քվեարկությամբ։ Աննկարագրելի անաչառ մարդ է։ Վստահ եմ, որ այս երկրին, Երևանին այսօրվա իրավիճակում հիմնականում և առաջին հերթին այսպիսի մարդ է պետք, ով ունի լուրջ կենսագրություն, հայրենասիրությունն ապացուցել է պատերազմի դաշտում, մարդասիրությունն ապացուցել է ընտրությունների խախտման, օրենքների խախտման ծանր ու դժվար տարիներին»,- նշեց Ա. Սարգսյանը։
«Լույս» դաշինքի առաջնորդ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասաց, որ արդար, կազմակերպված, մաքուր, ճաշակով, առողջ, կանաչ Երևան ունենալու համար պետք է ընտրել «Լույս» դաշինքին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան