ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ այս պահին առաջադրված մեղադրանք չկա։ Լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ծառայությունը քայլեր ձեռնարկելու է, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա։
«Քննիչն է տակտիկապես ընտրում, թե երբ առաջադրել մեղադրանքը, ինչ խափանման միջոց ընտրել»,-ասաց Ս. Խաչատրյանը։
Ծառայության պետի խոսքով, գաղտնալսված խոսակցության հրապարակումն իրենց կանգնեցնելու համար է։
Նշենք, որ ձայնագրության մեջ Վանեցյանը ՀՔԾ պետին խորհուրդ է տալիս Խաչատուրովի փոխարեն ձերբակալել Սեյրան Օհանյանին կամ Միքայել Հարությունյանին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասում է.
«Սեյրանին էլ ենք բերելու, ապեր, որովհետև Սեյրանը վաբշե ուրիշ այլանդակություն է արել, ընկեր։ Սեյրանի մեղքը գիտե՞ս՝ ինչքան հիմնավոր է։ Ինքն էդ օրը գիշերը հելնում- ասում է, եթե քաղաքացիներով հավաքվեք, ինչ-որ բան անեք, զորքը ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ, այսինքն ինքը սպառնում է, ընկեր»։
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ին Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Ապրիլին նշանակվել է պաշտպանության նախարար։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան