Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին։ Համերգաշրջանի սկիզբը կազդարարվի մեծակտավ ստեղծագործությամբ. նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասեր հանրությանը կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան։
Նվագախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ, սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված այս ստեղծագործությունը պատահական չի ընտրված։ Այն աշխարհում հազվադեպ կատարվող ստեղծագործություններից է, ունի սահմանափակ թվով ձայնագրություններ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո իր ունկնդրին է ներկայացնում այս գեղեցիկ, հզոր ու Շոստակովիչի արվեստի բոլոր նրբերանգներն ընդգծող գործը։
Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիան գրվել է 1943թ. ամռանը և առաջին անգամ կատարվել է նույն թվականի նոյեմբերի 4-ին ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախմբի կողմից և դիրիժոր Եվգենի Մրավինսկու ղեկավարությամբ, ում, ի դեպ, հեղինակը նվիրել է ստեղծագործությունը։
Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիային բնորոշ են մոնումենտալ երաժշտական կառուցվածքները, այն առանձնահատուկ է իր խորությամբ և դրամատիզմով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան