ՌԴ-ի հետ կաշխատենք՝ Սիրիայում հումանիտար կոնտեքստում մեր ներդրումն ունենալու համար. ԱԳ նախարար
«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Սիրիայում տիրող վիճակը ոչ միայն տարածաշրջանային խաղաղության ու կայունության առումով, այլ նաև այն առումով, որ մենք անհանգստություն ունենք մեր հայրենակիցների անվտանգության հարցում»,- այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Սիրիա հումանիտար օգնություն տրամադրելու մասին արված հայտարարությունը ահաբեկիչների համար թիրախ չի դարձնի Հայաստանը։
ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ-ն առաջին անգամ չէ, որ հումանիտար օգնություն է տրամադրում մեր հայրենակիցներին, Սիրիայում բկակվողներին։
«Նրանց անվտանգությունը շարունակում է մնալ մեր օրակարգային կարևորագույն հարցերից։ Այդ տրամաբանությամբ է, որ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Այս հարցում Ռուսաստանի Դաշնությունը նախկինում ևս օգտակար է եղել, որ մենք ֆիզիկապես կարողանանք հասցնել հումանիտար օգնությունն այնտեղ։ Այս դեպքում ևս մենք աշխատելու ենք միասին, որ կարողանանք տեղում մեր ներդրումն ունենալ անվտանգության հումանիտար կոնտեքստում։ Սա հումանիտար գործողություն է»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով
- ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է կարևոր ու նաև ուրախ իրադարձություն
- ԱԳ նախարար. Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում
- Զոհրաբ Մնացականյան. Սա այն է, ինչին մենք ձգտում ենք
- Առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ. Զոհրաբ Մնացականյան
- Մադրիդյան սկզբունքներն ունեն իրենց հստակ տեղը. Զոհրաբ Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում