Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի նկատառում է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսման վերաբերյալ։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Սովորաբար չինովնիկները բաց կապով չեն խոսում։ Հայաստանում հիմնականում Վայբերով (Viber) են խոսում։ Եթե բաց կապով են խոսել (հավանականությունը շատ փոքր է, բայց կարող էր լինել), ապա դա սխալ որոշում է եղել հենց սկզբից։
«Այս դեպքում գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել բջջային օպերատորի մակարդակով, կամ ԱԱԾ գաղտնալսման բաժնից ներքին դավաճանի կողմից, կամ այլընտրանքային անվտանգությունից։ Ես վաղուց էի լսել, որ օլիգարխները նման տեխնիկա և մասնագետներ ունեին»,-նշել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով, եթե խոսակցությունը եղել է Վայբեր, Վոթզապ կամ նման մեսենջերով, ապա անմիջական գաղտնալսումը հնարավոր չէր։
«Ամենայն հավանականությամբ, հեռախոսի մեջ տեղադրվել է հատուկ լրտեսական ծրագիր։ Ոնց հասկանում եմ, Խաչատրյանի (ՀՔԾ պետն է-խմբ.)։ Նման ծրագրեր ու հնարավորություններ ունեն մի շարք երկրների հատուկ ծառայությունները։ Օրինակ, ԱՄՆ-ն, Ռուսաստանը։ Ադրբեջանը ինքնուրույն չի կարող արտադրել, սակայն գնում է միջազգային շուկայից, ինչի ապացույցները կան։ Ամենակասկածելին, ինձ համար, եթե էս վարկածն ենք ընդունում, դա ՌԴ ՖՍԲ կամ ԳՌՈւն են»,-կարծիք է հայտնել փորձագետը։
Մարտիրոսյանի խոսքով, բացի դրանից, նման ծրագիր կարող էր գնվել սև շուկայում և սմարթֆոնի մեջ տեղադրվել մոտիկ մարդու կողմից, ում համար հեռախոսը ֆիզիկապես հասանելի է գոնե մի երկու րոպեով։
«Իմ կարծիքով, վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում վերին բառադիության ոլոլորտում է գտնվում։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով, առնվազն, Մոսկվա գնացել էր։ Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ոնց վարվել հեռախոսի հետ։ Ու շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն է լոմած։ Հուսամ, սխալվում եմ»,-գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Պարզվեց՝ միջոցներն արդյունավետ չեն
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան