ՖՄԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են աշխարհի համար կարևոր հարցեր
«Ես օրս սկսեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որը ցեղասպանության զոհերի հիշատակին է նվիրված ու ցանկացա ողջունել այն ժողովրդին, որը չի ցանկանում մահանալ ու հաղթանակում է կյանքում։ Ես սա ուրախությամբ եմ նշում։ Եղա նաև Թումոյում ու տեսա, որ երիտասարդները մեծագույն հպարտությամբ կարողանում են պատասխանատվություն ստանձնել ու այս թավշյա հեղափոխության սերունդը լինել»,-ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միկաել Ժանը նշեց, որ երկրների ղեկավարները, որոնք Հայաստանում մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, քննարկելու են հարցեր, որոնք ողջ աշխարհի համար են կարևոր։
«Հայաստանում կարևորագույն որոշումներ կընդունվեն։ Հայաստանը կստանձնի այս տարածքի նախագահությունը, որն առավել է մեծանալու։ Այժմ մենք 84 երկիր ենք, սակայն այս գագաթնաշողովի ժամանակ կքննարկենք այլ թեկնածուների հարցը, որոնք ցանկանում են միանալ ֆրանկոֆոնիային, որը մեծագույն գրավչություն ունի»,-ասաց Միկաել Ժանը՝ հավելելով, որ այդ օրերին Երևանը կդառնա Ֆրանկոֆոն քաղաքացիական հանրության մայրաքաղաքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան