Առանց վարորդի ավտոբուսներ՝ Կատալոնիայում
Կատալոնիայի իշխանությունները նոր ավտոբուս են թողարկել, որը տեղափոխում է ուղևորներին առանց վարորդի։ Դրանք փորձարկվելու են մի քանի քաղաքներում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ կարևոր է սկսել փորձարկել տեղաշարժման այնպիսի միջոցներ, որպեսզի վիզուալիզացվի ապագայի շարժունակությունը։
Նրանք նշել են նաև, որ էլեկտրական տրանսպորտին անցնելու ճանապարհին անհրաժեշտ է փոփոխել ենթակառուցվածքները։
Èrica անվանումը ստացած ավտոբուսը 12 մարդու համար է։ Այն նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց տեղափոխմանն է հարմարեցված։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան