Մշակույթ 11:35 11/09/2018 Հայաստան

«Խաղացողը». Քըրքորյանի 98 տարվա ոգեշնչող պատմությունը, չքավորությունից մինչև հարուստ ու շքեղ կյանք

Ամերիկահայ բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանն ինքնամփոփ մարդ էր, նա ամենից շատ կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը, երբեք հարցազրույցներ չէր տալիս, սակայն հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը «Խաղացողը» գրքով փորձել է բացահայտել Քըրք Քըրքորյանին՝ ինչպես աղքատ, թերուս տղան դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը:

Սեպետմբերի 10-ին տեղի ունեցավ «Խաղացողը» գրքի  երևանյան շնորհանդեսը: Նշենք, որ «Խաղացողը» լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն անմիջապես գնել է այն թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքը: Ամերիկյան բեսթսելերը հայերեն թագմանել են Ալինա և Աննա Միրզոյանները:

«Խաղացողը» ներկայացնում է ամեն ինչի ինքնուրույն հասած և հսկայական ժառանգություն թողած ձեռնարկատիրոջ հետաքրքրաշարժ կյանքը։

«Սա Քըրք Քըրքորյանի իննսունութ տարվա ոգեշնչող պատմությունն է՝ պատմություն մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Քալիֆորնիայի Սան Խոակին հովիտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանիքի ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որը ստիպված էր պայքարել Լոս ԱՆջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար։ Նա պինդ տղա էր, որը լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնեսում հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող, որը  գերբնական հմտությամբ` նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում»,- գիրքը սկսվում է հետևյալ տողերով:

Շուրջ 3 տարի Ուիլյամ Ռեմփլեն աշխատել է գրքի վրա, բոլոր հնարավոր աղբյուրներից փաստեր հավաքել Քըրքորյանի մասին: Հեղինակը պատմում է՝ գիրքը գրելու ժամանակ բացահատել է, որ Քըրքորյանը սկսել է ոչնչից՝ առանց անգամ մի գրոշ ժառագության, մինչդեռ այդ ոչինչը խաղասեղանին դնելով վերածել է միլիարդավոր դոլարների։

«Էդիթ Պրինտ» հրատակաչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհանդեսի ժամանակ հայտնեց, որ գրքի ռուսերեն թարգմանության և հրատարակման իրավունքը ևս «Էդիթ Պրինտ»-ն է, և մինչև տարվա վերջ կհրատարակվի նաև «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակը:

Թարգմանչուհի Ալինա Միրզոյանը նշեց , որ ընթերողն այս գրքի միջոցով կբացահայտի հետաքրքիր մի մարդու, մեծ բարեգործի: «Քըրքորյանը ինքնամփոփ մարդ էր, և շատ բան չգիտենք նրա մասին:  Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի կարդալ այս գիրքը, որը ներկայացնում է Քըրքորյանի պատանեկությունից մինչև կյանքի մայրամուտն ընկած ժամանակահատվածը»,- ասաց թարգմանչուհին:

«Խաղացողը» փաստագրական գիրք է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա։ Շատ գրքեր, թերթերի և ամսագրերի հոդվածներ են տեղեկության աղբյուր հանդիսացել այս պատմության համար, այդ թվում Դայալ Թորգերսոնի «Քրքրորյան. Ամերիկյան հաջողության պատմություն» գիրքը, որը հրատարակվել է 1874 թվականին։

Ուիլյամ Ռեմփելը գրում է, որ մանկության տարիներին Քըրքի գաղթական ընտանիքը կորցրել է Կալիֆորնիայի գրավադրված ագարակը, և դատարկ գրպաններով տեղափոխվել Լոս Անջելես, ապա այդպես շարունակ տեղից տեղ էին գնում՝ միշտ մի քայլի վրա գտնվելով նորանոր վտարումներից։ Փոքրիկ Քըրքը անգլերեն էր սովորում Լոս Անջելեսի փողոցներում, լրագրեր վաճառելով՝ գրոշներ վաստակում, իսկ ութերորդ դասարանից էլ ուսումը կիսատ թողնում։ Իսկ թե ինչպես նա կարողացավ դառնալ Ամերիկայի ամենահարուստ և ամենաառատաձեռն մարդկանցից՝ 20 մլրդ դոլարի հասնող կարողություն կուտակելով, շատ քիչ է հայտնի աշխարհին, քանի որ նա ամենից շատ կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը։

Հետաքննիչ լրագրող Ուիլյամ Ռեմփելը ի հայտ է բերում Քըրք Քըրքորյանի կյանքի՝ երկար ժամանակ գաղտնի պահած պատությունը՝ ներկայացնելով հակասություններով լի մարդուն՝ թերի կրթությամբ, որը, սակայն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես-նախաձեռնությունների հեղինակ էր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}