Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել
Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և Բիզնես Արմենիա հիմնադրամին։
Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։
Բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան ափի Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարգսյանը, նկարչուհի Ջեքի Քազարյանը, Չիկագոյի քաղաքային պուրակների տեսչության աշխատակից Րաֆֆի Սարաֆյանը։
Իր ելույթում Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը շեշտել է, որ ՀՀ ներկայացուցչությունն աշխատանք է տանում նաև տուրիզմի, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ասպարեզում երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։ Պարույր Սարգսյանի բնորոշմամբ հայկական այգին կնպաստի Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը։
Խորհրդանշական է, որ նույն պուրակում է գտնվում նաև Արգո Թի թեյարանը, որը հիմնադրվել է ամերիկահայ գործարարի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան