Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
«Խոսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի հայտնի որոշումը կայացնելու օրը։ Այն լսել եք բոլորդ, գիտեք ինչի մասին է, չեմ գնա մանրամասների մեջ։ Ուզում եմ ասել, հաշվի առնելով, որ դատարանի առաջ կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ այդ գործում թերություն և թերացում չկա»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր ու ՀՔԾ պետի մասնակցությամբ հրապարակված խոսակցությանը։
Նրա խոսքով, նման քննարկում իր և Ս. Խաչատրյանի միջև կայացել է, եղել է զուտ իրավաբանական քննարկում։
«Նախապատմությունն ասեմ, ստացել էինք մի փորձագիտական կարծիք, որտեղ հիմքերի հետ կապված եղել է որոշակի պարզաբանման խնդիր։ Հաղորդագրությունն ուղորկել եմ պարոն Խաչատրյանին, նա որպես իրավաբան տվել է բացատրություններ այդ հարցի շուրջ։ Իրավական առումով պարոն Խաչատրյանը մանրամասներն ավելի լավ կներկայացնի, ես ուղղակի ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այն, ինչ, որ անում ենք, այն պայքարը, որ սկսել ենք, շարունակելու ենք, մեզ չի խանգարելու ոչ մի բան, որևէ մի խոչընդոտ չի կարող լինել մեր սկսած գործում։
Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առաջ, այդ պրոցեսն անկասելի է»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան