ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ չե՞ն պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Հիշեցնեք, որ հենց երկուսի հեռախոսազրույցն է գաղտնալսվել ու հրապարակվել համացանցում։
«Ես կառչած չեմ այս պաշտոնից, ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ շատ մեծ պատասխանատվությամբ, կարծում եմ, որ ունեմ շատ գործեր անելու։ Եվ որ վայրկյանին հասարակությունը կներկայացնի նման պահանջ կամ իմ ղեկավարը՝ այսինքն հանրապետության քաղաքական ղեկավարությունը, հենց այդ պահին հրաժարական կտամ»,-հայտարարեց ծառայության տնօրեն Վանեցյանը։
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ, խոսելով իր հնարավոր հրաժարականի մասին, հայտարարեց՝ հրաժարական կտա այն դեպքում, երբ զգա, որ դա հանրային պահանջ է։
«Եթե հանրությունը պահանջի, դուք էլ դա կզգաք, մենք էլ դա կզգանք, բոլորն էլ կզգան»,-ասաց ՀՔԾ պետը։
ԱԱԾ տնօրենը կարծիք հայտնեց, որ այս ձայնագրության տարածման նպատակը երկու ծառայությունների թուլացումն է, որպեսզի սկսած գործը կիսատ մնաս։
«Հարց կառաջանա, ուրիշ մարդիկ չկա՞ն։ Կարող է և կան, անփոխարինելի մարդիկ չկան։ Բայց մենք ենք այդ գործը սկսկել, մենք ենք տեղյակ մանրամասներին և ունենք այնքան կամք ու վճռականություն, որ գործը հասցնենք ավարտին»,-հայտարարեց Վանեցյանը։
Նրա խոսքով, գաղտնլսումներ իրականացվում են միայն ԱԱԾ-ի կողմից։
«Ինձ համար հանելուկ է, ձայնագրությունը 2-3 ժամ է հայտնվել, քննություն կարվի, կպարզվի։ Եթե ԱԱԾ ներսում է արվել, շատ ցավալի է, եթե ԱԱԾ ներսում չի արվել՝ նույնը»,-ասաց Վանեցյանը։
Նա չբացառեց, որ կարող են գաղտնալսել նաև մյուս պաշտոնյաներին՝ այդ թվում վարչապետին, նախագահին, պաշտպանության նախարարին։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան