Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու շատ շուտով
«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ մենք կհայտարարենք համաձայնեցումից հետո։ Կասեմ, որ մենք արդեն խոսել ենք այն մասին, որ ներգրավված ենք բանակցություններում, արտահայտել ենք հավատարմությունն այդ գործընթացին ու խաղաղ բանակցություններին։ Գիտեք, որ տեղի է ունեցել արդեն հանդիպում Բրյուսելում ու պայմանավորվածություն կա կազմակերպելու հաջորդ հանդիպումը, որը տեղի է ունենալու շատ շուտով»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ի պատասխան լրագրողի հարցին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը պաշտոնական այցով կլինի Հայաստանում սեպտեմբերի 10-ից 14-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան