Կարապետ Ռուբինյան. Քանի ուշ չէ, Փաշինյանը պետք է հրաժարվի այդ որոշումից
«Ոչ մի կերպ չեմ կարող կիսել վարչապետի ուրախությունը Ռուսաստանի սիրիական ավանտյուրայի մեջ Հայաստանին ներքաշելու կապակցությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։
«Պարոն Փաշինյանը կամ հանրությանը պետք է ներկայացնի Հայաստանի այն իրական ու շատ խոշոր ձեռքբերումները, որոնք ստանալու է այդ խելակորույս ինքնազոհության դիմաց, կամ, քանի ուշ չէ, հրաժարվի այդ որոշումից։
Հ․Գ․ Եվրասիական պախան Պուտինի բարյացակամության ձեռքբերումը իր անձի հանդեպ ոչ մի կերպ չի կարող համարվել Հայաստանի ձեռքբերում»,-գրել է Կ. Ռուբինյանը։
Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին հայտարարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։
Ավելի վաղ՝ ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը, Փաշինյանը նշել էր, որ կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ:
«Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանն առանց այլ մանրամասներ հայտնելու։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան