Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհարցաքննվի
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի գործով չի հարցաքննվել:
«Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհրավիրվի ու կհարցաքննվի այն ժամանակ ու այն կարգավիճակում, որը վարույթն իրականացնող մամինը կհամարի անհրաժեշտ»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելուն, Սասուն Խաչատրյանն ասաց, որ նրան հարցաքննության հրավիրելու հարցը քննիչը պետք է որոշի։
«Դա քննիչն է որոշում երբ և ինչ կարգավիճակում հարցաքննի: Մինչ այս պահը նպատակահարմար չի եղել, որ Սերժ Սարգսյանին հարցաքննեն»,- նշեց նա:
Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Սերժ Սարգսյանը «շատ կարևոր վկա է»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան