Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
Հայտնի հեռախոսազրույցի ժամանակ ԱԱԾ տնօրենը եղել է ոչ թե Մոսկվայում, այլ Ժնևում՝ ավտոմեքենայով օդանավակայան մեկնելու ճանապարհին։
«Ես դա հստակ հիշում եմ, հստակ գիտեմ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե վարչապետն է Խաչատուրովին կալանավորելու մասին ասել, Վանեցյանը պատասխանեց, վարչապետը նման բան չի ասել։
«Վարչապետն ասել է հետևյալը, որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել գործի օրինական ընթացքի համար։ Վարչապետը չի ասել փակեք, ասել է, քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց անուններից, զբաղեցրած պաշտոններից, դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան նրանց կալանավորելու ու պատասխանատվության ենթարկելու հիմքերը»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, խոսակցության մեջ կան անճշտություններ, քանի որ չէին կարող ենթադրել, որ իրենց գաղտնալսում են։
Ծառայության տնօրենը նշեց, որ ինքը Հրաչի (դատավորի) հետ ծանոթ չէ, չի ճանաչում, դեմքով չի տեսել։
«Հրաչի հետ չեմ խոսել, անհերքելի փաստ է, ծանոթ չեմ նրա հետ»,-նշեց նա։
Իրականում խոսքը դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, որի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքում քննվել է ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդությունը։
ԱԱԾ տնօրենը զրույցում նշում է, որ դատավորի հետ խոսել է, ասել է՝ դուխով, նայի հիմքերը, «բայց կալանքը ուզած-չուզած պիտի տաս»։
Հիշեցնենք, որ գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն ասում է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն է։ Խայտառակ կլինենք, սպասեք, վաղը գալիս եմ, դա քաղաքական պրոբլեմ է, խափանման միջոցը գոնե ստորագրություն ընտրի լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»։
«Դե վարչապետի հետ մի հատ խոսա էլի, որովհետև ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,-խնդրում է ՀՔԾ պետը, իսկ ԱԱԾ պետը խոստանում է խոսել վարչապետի հետ։
Գաղտնալսված զրույցում նշվում է, որ Խաչատուրովին փակելու մասին ասել է վարչապետը. «Չնայած վարչապետն ասել է՝ փակեք, բայց ռուսները ոռները ճղում են»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին