ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
«Շանթ» զորավարժությունների շրջանակում ՊՆ տարածքում տեղակայված միասնական շտաբում լրագրողները ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանին խնդրեցին մեկնաբանել համացանցում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը։
Գալստյանն ասաց՝ չի մեկնաբանում։
Նշենք, որ զրույցը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև է։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Անդրադառնալով Խաչատուրովի կալանավորման հարցին, ԱԱԾ պետը ՀՔԾ պետին զգուշացնում է՝ նա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է, դա քաղաքական խնդիր կլինի։
«Խաչատուրովի հետ գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն է։ Խայտառակ կլինենք, սպասեք, վաղը գալիս եմ, դա քաղաքական պրոբլեմ է, խափանման միջոցը գոնե ստորագրություն ընտրի լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»,-ասում է Վանեցյանը։
«Դե վարչապետի հետ մի հատ խոսա էլի, որովհետև ես ասել եմ՝ տանում եմ կալանքի»,-խնդրում է ՀՔԾ պետը, իսկ ԱԱԾ պետը խոստանում է խոսել վարչապետի հետ։
Զրույցում նշվում է, որ Խաչատուրովին փակելու մասին ասել է վարչապետը. «Չնայած վարչապետն ասել է՝ փակեք, բայց ռուսները ոռները ճղում են»։
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Հարությունյան. Եթե Փաշինյանը չի միջամտել, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ի գործը բացեցին
- Ռոբերտ Քոչարյան. Մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, այսօր փորձում են վրեժխնդիր լինել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի փաստաբանի բողոքը
- Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործը ազդել է ՀԱՊԿ անդամ երկրկիների դիրքորոշումների վրա. Աշոտյան
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին