ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
«Ուզում եմ հաստատել, որ այդ խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունը»,-ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով գաղտնալսված զրույցի հրապարակմնանը։
Նա մտահոգիչ փաստ համարեց գաղտնալսումը, ասաց՝ կիրականացվի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման աղբյուրը և այն, թե ով է կատարել ձայնագրությունը։
«Եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունում արդեն կա հարուցված քրեական գործ այդ փաստով, և առաջիկայում կիմանանք մնացած մանրամասները»,-ասաց Ա. Վանեցյանը։
«Ամենից շատ ինձ հուզում է հարցը, թե ինչպես են ձայնագրել, շատ վատ է»,-նկատեց Վանեցյանը։
Լրագրողները հարցրեցին, անվտանգության առումով դա ինչպես կմենկնաբանեք, պատասխանեց՝ շատ վատ, բայց անվտանգության ցուցիչ չէ։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան