ԱԳ նախարար. Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում
«Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության ու ֆրանսերեն լեզվի տարածման կարևոր լծակ, մեծ դեր է ունեցել։ Փոքր երկրների համար կարևոր է մեծ թվով լեզուների տիրապետումը։ Այս առումով Ֆրանկոֆոնիան շատ կարևոր է մեզ համար։ Սակայն շատ կարևոր է նաև այն, որ լեզուն գործիք է՝ առաջ տանելու մեր ընդհանուր նպատակները, համագործակցությունը, քանի որ Ֆրանկոֆոնիան բավական հարուստ է իր անդամակցությամբ»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԳ նախարարը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի անդամներն աշխատում են միասին՝ ընդհանուր արժեքներն առաջ մեղելու համար, որոնք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը։ Այս աժեքներն առաջ տանելու շուրջ է կառուցված նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի գերակայությունները։
«Մենք նպատակ ունենք, որքան հնարավոր է, պրակտիկ արդյունքներ ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ու նաև մեր 2 տարվա նախագահության ժամանակահատվածում։ Գագաթնաժողովը Հայաստանի համար լինելու է մեծ ու նաև ուրախ իրադարձություն»,-ասաց ԱԳ նախարարը։
Անդրադառնալով Ֆրանոկֆոնիայի գագաթնաժողովի բովանդակային մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նպատակ ունեն Ֆրանկոֆոնիայի համար ընտրված «Ապրել միասին» կարգախոսն արտացոլել Երևանյան փաստաթղթում, որը լինելու է կարևոր փաստաթուղթ, ուղեցույց՝ «մեր արժեքներն արտացոլելու առումով»։
ԱԳ նախարարը նշեց, որ գագաթնաժողովին ընդունվելու է Երևանյան հռչակագիր, այլ կարևոր բանաձևեր, որոնցից է «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ բանաձևը»։ Գագաթնաժողովի ընթացքում ուշադրության են արժանանալու նաև երիտասարդության, գործարարության, նորարարության թեմաները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան