ԱԳ նախարար. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է կարևոր ու նաև ուրախ իրադարձություն
Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է մեծ ու նաև ուրախ իրադարձություն։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Գագաթնաժողովի ուրախ մասը վերաբերում է ֆրանկոֆոն ավանին, որն անցկացվելու է հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանի Ազատության հրապարակում։ Ունենալու ենք մոտ 40 տաղավար, որտեղ մենք, անդամ պետությունները, ի ցույց են դնելու մշակույթը, արվեստը, արհեստը։ Խոսք ենք տալիս բավական լավ ու հետաքրքիր միջոցառում, որը լինելու է համերգ Հանրապետության հրապարակում՝ ֆրանկոֆոն տարբեր աստղերի մասնակցությամբ»,-ասաց ԱԳ նախարարը։
ԱԳ նախարարի խոսքերով, Հայաստանի համար մեծ պատիվ է ու նաև պատասխանատվություն՝ անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ չնայած, որ Հայաստանը կազմակերպության բավական նոր, բայց վստահ ու հպարտ անդամ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան