Այս ամենը կանգնեցնել չի լինելու. Ալեն Սիմոնյան
«Մեծ խնդիր է նաև այն, այդ մարդիկ տիրապետում են այնպիսի մեծ ռեսուրսների, որ գնում են պետության համար նախատեսված բավական թանկ սարքեր և գաղտնալսում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ որ այս օրերի ընթացքում բազմաթիվ անգամ քննարկված թեման, որ դատավորների նկատմամբ ճնշում կա, չկա, ապացուցվեց։
«Նման ձայնագրություն տարածելու նպատակն է եղել կանգնեցնել իրավապահ մարմինների գործողությունները Մարտի 1-ի քննության և մնացած այլ քննություններով: Վստահեցնում եմ՝ քննությունը շարունակելու է տեղի ունենալ օրենքի սահմաններում, և մարդիկ, ովքեր մեղավոր են գաղտնալսման համար, մեղավոր են մարդ սպանելու համար, ովքեր որ հրաման են տվել Երևանի շենքերի վրա կրակել, պատուհաների վրա հրաման է եղել կրակել, հրաման է եղել սպանել ոստիկան, որպեսզի արտակարգ իրավիճակը արդարացված լինի: Հասկանո՞ւմ ենք՝ ինչի մասին ենք խոսում: Այս ամենը կանգնեցնել չի լինելու, թող չփորձեն, ում վրա ուզում են տեսանյութ գրել, գաղտնալսել, ինչ ուզում են՝ գտնեն, տղերք, չի ստացվելու ձեզ մոտ, ուզում է՝ նախկին նախագահ լինի, նախկին վարչապետ լինի, ուզում է՝ դահլիճում նստած մեկը լինի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Մտահոգիչ և խայտառակություն է ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի ձայնագրության բովանդակությունը
- Աշոտյան. Անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել
- Սամվել Մարտիրոսյան. Շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Փաշինյանի հեռախոսն են գաղտնալսում
- Վանեցյան. Պարզվեց՝ միջոցներն արդյունավետ չեն
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա