
Թուրք-քրդական բախումներ Արարատ լեռան մոտ
Սեպտեմբերի 11-ին առավոտյան Թուրքիայի Իգդիր նահանգի Արալըք շրջանում, որը շատ մոտ է գտնվում Արարատ լեռանը և թուրք-իրանական սահմանին, պայթեցվել է թուրքական զրահապատ մեքենա: Պայթյունի հետևանքով 5 զինվոր է վիրավորվել: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Այն ժամանակ, երբ մեքենան անցել է տարածքով, գործարկվել է ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Նշվում է, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել էին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները:
Գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: