Աշոտյան. Անգամ եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել
«Փաստորեն ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ դատական համակարգը քաղաքականացված է ու կատարում է քաղաքական պատվեր, ու այն ուղղորդում է վարչապետն անձամբ»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը:
Աշոտյանի խոսքով՝ համապատասխան պաշտոնյաները իրենց խոսակցությունը մասնավոր զրույց են համարում այն դեպքում, երբ խոսում են գործի հանգամանքների մասին։
«Մեր գործընկերների ջանքերը վկայում են հին, բարի ՀԱԿ-ի բանաձևի մասին՝ ռեժիմը խուճապի մեջ է: Փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, բայց անգամ, եթե Քենեդու սպանողի անունը տրվեր, չի ստացվելու թեմայից շեղել, այլ հարց է նաև, թե որքանով է նախաքննության գաղտնիքը խախտվել»,-ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ թեման շեղելու մյուս ձևը կոռուպցիա դրոշակը բռնելն ու ծածանելն է. «Ասում ենք՝ Մոսկվայի հետ հարաբերությունները լավ չեն, ասում եք՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ ԵՄ հետ լավ չեք աշխատում՝ ասում եք թալանի դեմ ենք պայքորում, ասում ենք՝ ներդրումները նվազել են, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, ասում ենք՝ Սևանի հետ կապված ինչի լավ լուծում չեք գտել, քան մերը, ասում են՝ կոռուպցիայի դեմ ենք պայքարում»,
Արմեն Աշոտյանը առաջարկեց ԱԺ բոլոր խմբակցություններին օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավորությունից և հրավիրել հրատապ քննարկում այս թեմայով, ձևավորել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ամեն ինչ՝ գաղտնալսման բացահայտումից սկսած մինչ վարչապետի միջամտությունը իրավական գործընթացներին:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Պարզվեց՝ միջոցներն արդյունավետ չեն
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան