Ես ընտրել եմ Երևանը. Արտակ Զեյնալյան
«Մենք անարդյունավետ ենք կառավարում մեր համայնքը, շատ ենք կորուստներ տալիս, որոնք պետք է կանխենք»,- Երևանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի այգում «Լույս» դաշինքի քարոզչական հավաքին ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ պետք է կորուստները դարձնել նյութական արժեք և ուղղեն խնդիրների լուծմանը։ Նրա խոսքով, աղբահանության խնդիրը լոկալ խնդիր է, պետք է կառավարեն Երևանում առաջացած թափոններն ընդհանրապես։
Ա. Զեյնալյանն ասաց, որ պետք է մտածել, թե ինչպես Երևանը դառնա տնտեսվարող սուբյեկտ, ինչպես մտնի բաժնետիրական ընկերություների մեջ, ինչպես հիմնադրեն տարբեր գործեր, որտեղ աշխատեն երևանցիները, Երևանի տարբեր հատվածներում լինեն աշխատեղեր ոչ թե սպառման, սպասարկման, այլ արտահանման։
Այնուհետև անդրադարձավ իրեն հաճախ հնչող հարցին՝ արդարադատության նախարա՞ր, թե՞ Երևանի քաղաքապետ. «Իմ Երևան։ Ես ընտրել եմ Երևանը։ Ամսի 23-ին դու ո՞ւմ ես ընտրելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյանն աննկարագրելի անաչառ մարդ է. Արամ Սարգսյան
- Ես պատրաստ եմ ստանձնել երևանցիներին առաջնորդելու պատասխանատվությունը. Արտակ Զեյնալյան
- «Լույս» դաշինքի եռյակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին