Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են. Նիկոլ Փաշինյան
«Մենք արդյոք ապօրինի և քաղաքական ազդեցություն ենք ունենում նախաքննության ընթացքի վրա։ Բացառում եմ այդպիսի բան։ Արդյոք միջամտություն ենք ունենում դատարանների աշխատանքի վրա։ Բացառում եմ այդպիսի բան»,- «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ունենում են դեպքեր, որ դատավորները մինչև հիմա խաբար են ուղարկում՝ «վայ ինչ անենք, վայ ինչ անենք»։
«Իմ պատասխանը լինում է տվյալ իրավիճակին մաքսիմալ չեզոք պատասխան»,- ասաց Ն. Փաշինյանը։
«Ո՞վ չգիտի, որ այս քրեական գործերի ողջ քաղաքական պատասխանատվությունը կոնկրետ ինձ վրա է։ Եթե ինձ վրա չէ, ապա ինչո՞ւ ինձանից առաջ այդ նույն քրեական գործեր չէին հարուցվում, ինչո՞ւ էին կոծկվում»,- ասաց վարչապետը։
Նա նշեց, որ իրենք պայքարում ենք հանուն ճշմարտության և օրինականության, պայքարի տերը ժողովուրդն է ՝ Հայաստանի քաղաքացին։
Խոսելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին, Ն. Փաշինյանն ասաց. «Երևանի քաղաքապետի այս ընտրությունները սևի ու ապիտակի ընտրություններ են, Երևանի քաղաքապետի ընտրությունները հեղափոխության և հակահեղափոխության ընտրություններ են, որովհետև բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են այսօր որպես հեղափոխության դաշնակից, իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, ինձ աջակից, անունը կոալիցիա են դնում, նրանք խաղեր են տվել և խաղեր են տալիս հակահեղափոխության հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին