
Իսպանիայում կենդանաբանական այգու աշխատողները խեղդվելուց փրկել են նորածին զեբրին
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են Վալենսիայի կենդանաբանական այգու աշխատակիցները խեղդվելուց փրկում նորածին զեբրին, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Mail-ին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են աշխատակիցները ջրից հանում զեբրին: Կենդանին սայթաքել և ընկել է ջրհորն անմիջապես այն բանից հետո, երբ լույս աշխարհ է եկել:
Տեսանյութում երևում է նաև այն դրամատիկ պահը, երբ Բիոայգու աշխատակիցները փորձում են ջրից դուրս բերել փոքրիկ զեբրին, իսկ նրա մայրն այս ու այն կողմ է քայլում՝ չիմանալով ինչպես օգնել ձագուկին: