«Կրթության» ենիչերիները
Առաջ ասում էին՝ դու սովորի, իմացի, իրենք չեն կարող չգնահատել: Ուսուցչից պահանջվում էր ստեղծագործական, վերլուծական, քննադատական, լսելու, հարգելու, խմբող աշխատելու հմտություններ ձևավորել աշակերտի մոտ, որպեսզի տարեցտարի կարողանա ինքնուրույն սովորել: Եվ իհարկե՝ գիտելիքներ:
Երեխան, որ ունի այս ամենը, չի կարող ստրկամիտ լինել:
Մալիշկայի դպրոցի աշակերտներին ինչ-որ երիտասարդներ հրահրում էին դասերի չգալ, գնալ ցույցի: Մոտավորապես՝ մի վախեցի, ո՞վ չի թողնում, ... էսինչ դասարան, դուրս եկեք ցույցի:
Սա ինչ է, եթե ոչ հարկադրանք: Ով ասաց, որ միայն ուսուցիչն ու տնօրենը կարող են ինչ-որ բան հարկադրել ու, ինչպես միամտորեն համոզված են ոմանք՝ «ստրկամիտ դարձնել»: Բա ցույցի տանելը ստրկամիտ դարձնե՞լ չէ::
Ավելին՝ ումն է պատասխանատվությունը, եթե դասաժամին դպրոցից բացակա երեխային ինչ-որ բան պատահի: Այդ երիտասարդները երեխաների ծնողների համաձայնությունը ունե՞ն, որ նրանց երեխաներին տանում են դասերից ուր իրենք են ուզում:
Ո՞վ սկսեց հակադրել դպրոցն ու ազատությունը:
Ի՞նչ իրավունքով:
Ինչ իրավունքով եք խլում ծնողների՝ իրենց երեխայի հարցում որոշումներ կայացնելու իրավունքը: Ով ասաց, որ դպրոցն ու ընտանիքը կոչված են երեխայի իրավունքները խախտելու, ու ինչ ասում են` հակադարձել է պետք:
Ի՞նչ եք սովորեցնում ուրիշի երեխաներին: Դե տարեք բոլորին, ենիչերի դարձրեք՝ առանց ընտանիքի, առանց ինքնուրույնության, անդաստիարակ, մեծերի ասածները անտեսող` ձեզ կամակատար: Տարեք, հավատացրեք, որ կրթությունն ու դպրոցը որպես անազատության ու ստրկամտության տեղ են, թող ձեր մտքերի ու որոշումների ստրուկը դառնան:
Սա ինչ թշնամանք է կրթության, ընտանիքի, դպրոցի հանդեպ:
Ինչու եք երեխաներին լարում ընտանիքի ու դպրոցի դեմ:
Սա ինչ տարօրինակ քաղաքականություն է: Ու կրթության նախարարը փոխանակ զբաղվի կրթության ու գիտության զարգացման քաղաքականությամբ, կրակ է վառում ու յուղ է լցնում կրակին:
Այո, ուսուցչական կադրերի հարցեր կարող են լինել:
Ու ուսուցչական կադրերի հարցը միշտ էլ ցավոտ է եղել՝ սահմանային գյուղերը մասնագետների պակաս ունեն: Ու գուցե դա էր նաև պատճառը, որ գյուղական դպրոցներում նաև աշակերտների դիֆիցիտ սկսվեց:
Ինչ վերաբերում է ուսուցիչների մասնագիտական իմացությանը՝ դրա համար կան նվազագույնը մանկավարժական բուհեր ու ԿԳՆ-ին պատկանող Կրթության ազգային կենտրոն, որտեղ պիտի վերապատրաստվեն ուսուցիչներ, կիրառելի մեթոդներ մշակվեն՝ դպրոցներում առկա խնդիրները լուծելու համար:
Ու դա էլ ԿԳՆ-ի գործն է:
Գիտական մոտեցում՝ ահա թե ինչ է պետք կրթությանը, բուհերին: Նույնիսկ՝ գիտական ոլորտին:
Ամենահեշտը ուրիշի երեխաներին խլելն է: Միայն թե դա էլ է ստրկամտություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան