Վերանալու են բոլոր գծերն ու գծատերերը. Հայկ Մարության
«Ոչ մեկ չի կարող կեղծել մեր ձայնը, ոչ մեկ չի կարող մեր տեղն ընտրել։ Երևանցիներն են ընտրելու, թե ով է ղեկավարելու Երևան քաղաքը»,- Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում Դավթաշենում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա ներկայացրեց իրենց ծրագիրը, որը կազմված է 50 կետից։
Հ. Մարությանն ասաց, որ իրենց ծրագրով բոլոր կարևոր, հանրային հնչեղություն ունեցող հարցերը որոշվելու է հանրաքվեի միջոցով։ Նա նաև ասաց, որ ներդրումների միջոցով արդիակացնելու են երթուղային ցանցը, մտցնելու են միասնական տոմս, գործելու են զեղչեր բնակչության հատուկ խմբերի համար։
«Ձերբազատվում ենք մարշուտկա կոչվածներից։ Վերանալու են բոլոր գծերն ու գծատերերը, լինելու են նոր երթուղիներ, նոր կանգառներ, երեք չափի ավտոբուսներ են լինել»,- նշեց Հ. Մարությանը։
Համատիրությունների մասին խոսելիս՝ նա նշեց, որ դրանք չեն ստեղծվել աշխատելու համար, այլ փողը վերցնելու, յուրացնելու, ընտրությունների ժամանակ ցուցակներ կամ փող բաժանելու համար են։
«Այսուհետ համատիրությունները գործելու են կոնկրետ նրա համար, ինչի համար ստեղծվել են։ Ամեն շենքի բնակիչներն են ընտրելու համատիրության նախագահին, լիազորելու, որ զբաղվի ձեր շենքով»,- ասաց Հ. Մարությանը։
Նա նաև նշեց, որ Երևանում 4400 վերելակ կա, որից 4200 վթարային վիճակում են։
«Վերեակները պատկանում են շենքին, համատիրությանը, քաղաքապետարան անելիք չունի, բայց, հաշվի առնելով մեր ժողովրդի սոցիալական վիճակը, մարդկանց վիճակը, քաղաքապետարանը պետք է մասնակից լինի վերելակները վերանորոգելու և փոխելու գործին»,- հայտարարեց Հայկ Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ համար տրանսպորտն այսօր պատվի հարց է. Մարության
- Սեպտեմբերի 23-ին ունենալու ենք պատմական օր. Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան