«Հրապարակ». Սասուն Միքայելյանը Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է և որոշել է ռևանշ վերցնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարիներ առաջ Սասուն Միքայելյանն իր հարազատ Վանատուր գյուղում ռեստորան է ունեցել, որը նախորդ իշխանությունների ջանքերով փակվել է, երբ նա 2008-ին միացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը։
Հիմա, երբ Միքայելյանն ու իր կուսակցությունը եկել են իշխանության, և նա, հատկապես, Հրազդանի տարածաշրջանում «ձիու վրա» է, որոշել է ռևանշ վերցնել․ այս օրերին ռեստորանի վրա ակտիվ շինաշխատանքներ են ընթանում, բարեկարգվել է ռեստորանի բակը, ինչպես նաև ասֆալտապատվել է պատգամավորի տուն տանող ճանապարհը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում