6-րդ տուրը հաղթական էր միայն Մանուել Պետրոսյանի համար
Թուրքիայում կայացել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրը: Պատանիների պայքարում հանդես եկող մեր մասնակիցներից հաղթանակ է տոնել միայն Մանուել Պետրոսյանը: Արամ Հակոբյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտություններ են կրել:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Փարհամ Մաղսուդլուն և Ջավոհիր Սինդարովը: Արամ Հակոբյանը և Մանուել Պետրոսյանն առաջատարներին զիջում են մեկական միավորով: Շանթ Սարգսյանը վաստակել է 3,5, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3 միավոր:
Աղջիկների պայքարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը 6-րդ տուրի իր պարտիան ավարտել է հաշտությամբ: Ղուկասյանն իր ակտիվում ունի 4 միավոր և կիսում է 10-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան