ՈՒԵՖԱ-ի թույլտվությամբ ակումբային երրորդ մրցաշարը կստեղծի
Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրեա Անյելին հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ից թույլատվություն են ստացել Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկություններից բացի անցկացնել ևս մեկ մրցաշար: «Football Italia»-ն հայտնում է, որ նախագծի մեկնարկը կտրվի 2021 թ.:
«Սպասում էինք ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հաստատմանը: «Կանաչ լույսը» վառվում է: Մեկնարկը կտրվի 2012/22 թթ. մրցաշրջանում: Կմասնակցի շուրջ 96 թիմ»,- Խորվաթիայում կայացած եվրոպական ակումբների ասամբլեայի ժամանակ ասել է Անյելին:
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչն այլ մանրամասներ չի հայտնել: Հայտնի չեն մրցաշարի ձևաչափն ու անցկացման ժամկետները: Սպասվում է, որ այն նման կլինի Գավաթակիրների գավաթի խաղարկությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան