
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար «Սիրիայի հարցում Թուրքիայի և մեր դիրքորոշումները կարող են չհամընկնել»
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ հնարավոր է, որ Ռուսաստանը և Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն Սիրիայի հարցում, սակայն կողմերը ընդհանուր եզրեր են փնտրում:
Ըստ Haberturk-ի, փոխնախարարը հայտնել է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Թուրքիան ունեն ազգային շահեր և առաջնահերթություններ:
«Բնական է, որ մեր դիրքորոշումները 100 %-ով կարող են չհամընկնել: Ընդհանուր հայտարարի գալու համար օգտագործվում են դիվանագիտական, քաղաքական և ռազմական բանակցային ուղիները»,- ասել է Ռյաբկովը:
Ռուսաստանը զգուշացնում է, որ Սիրիայում հնարավոր է ահաբեկիչների կողմից քիմիական հարձակում իրականացվի, ինչում կմեղադրեն Դամասկոսին: Մոսկվան փորձելու է կանխել նոր սադրանքները: