Համաշխարհային թենիսը Սերենա Ուիլյամսի հիստերիայի դեմ է հանդես եկել
Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) դատավոր Կառլոս Ռամոսի կողքին է ԱՄՆ բաց առաջնության (US Open) եզրափակչում ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և նրա միջև վեճի հարցում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է կազմակերպության կայքում։
ITF-ում նշել են, որ դատավորը գործել է օրենքի տառին համապատասխան և ցուցաբերել է պրոֆեսիոնալիզմ ու որոշումների կայացման հարցում հետևողականություն։
«Կառլոս Ռամոսն ամենափորձառու և հարգված դատավորներից է թենիսում։ Ռամոսի որոշումը համապատասխանում է կանոններին»,- ասված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ս. Ուիլյամսը ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում տուգանվել է 17 հազար դոլարով՝ մարզիչի կողմից հուշման, դատավորին վիրավորելու, ռակետը կոտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլիամսը տուգանվել է 17 հազար դոլարով
- Սերենա Ուիլյամսի հանդերձանքը համարվել է անթույլատրելի
- Սերենա Ուիլյմասը՝ մեկ օր չուտելուց հետո
- Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին խոստացել է սովորեցնել հայկական հաջող ասելու արվեստը
- Սերենա Ուիլյամս. Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է
- Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում խոշորագույն պարտությունն է կրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան