
Սերենա Ուիլիամսը տուգանվել է 17 հազար դոլարով
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուլիամսին տուգանել են 17 հազար դոլարով՝ ԱՄՆ բաց առաջնության (US Open) ամփոփման ժամանակ, որտեղ նա պարտվել էր ճապոնացի Նաոմի Օսակեին:
«Իզվեստիա»-ն գրում է, որ առաջնության դատավորները տուգանել են թենիսիստուհուն 10 հազար դոլար՝ դատավորին բանավոր վիրավորելու համար, 4 հազար դոլար՝ խաղի ժամանակ մարզչին հուշում անելու համար և 3 հազար դոլար՝ թենիսի ռակետը կոտրելու համար:
Հանդիպման ընթացքում Ուիլյամսը կարգապահական նախազգուշացում է ստացել մարզիչ Պատրիկ Մուրատօղլու հուշման համար և զրկվել մեկ «գեյմից»: Ամերիկացիները կտրականապես չեն համաձայնվել այս որոշման հետ և սկսել են դատավորին բարձր տոնով ապացուցել, որ մարզչին չի հուշել, այլ պարզապես նշան է տվել՝ որպես հաստատում:
Թենիսիստուհին հայտարարել է, որ դատավորը կողմնակալ է իր հանդեպ, ինչի համար էլ նա կորցրել է ևս մեկ խաղ:
Խաղն ավարտվել է 6:2, 6:4 հաշվով՝ ի օգուտ 20-ամյա ճապոնուհու:
Հարակից հրապարակումներ`
- Սերենա Ուիլյամսի հանդերձանքը համարվել է անթույլատրելի
- Սերենա Ուիլյմասը՝ մեկ օր չուտելուց հետո
- Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին խոստացել է սովորեցնել հայկական հաջող ասելու արվեստը
- Սերենա Ուիլյամս. Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելն իսկական արվեստ է
- Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում խոշորագույն պարտությունն է կրել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին