Վանի հայամետ նախկին քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» անդամ լինելու մեղադրանքով 2012թ. կալանավորված Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի վերաբերյալ թուրքական դատարանը վճիռ է կայացրել: Այս մասին հայտնել է Hurriyet-ը։
Վանի ծանր հանցանքների դատարանը նրան դատապարտել է 8 տարի 9 ամիս ազատազրկման: Նրա հետ միասին նույն մեղադրանքի հիման վրա դատավճիռ է կայացվել ևս 12 հոգու նկատմամբ:
Տեղեկացնենք, որ Քայան Թուրքիայում ապրող այն հազվադեպ քաղաքական գործիչներից է, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նույնիսկ այցելել է Երևան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհեր։