Վանեցյան. Պարզվեց՝ միջոցներն արդյունավետ չեն
«Ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունի Ազգային անվտանգության ծառայությունը։ Չեմ կարծում, որ մեր ծառայությունում կան դավաճաններ, որոնք կարող են իրականացնել իրենց ղեկավարի խոսակցությունների գաղտնալսում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա չբացառեց, որ գաղտնալսում իրականացրել են «մեծ փողերով մարդիկ», ովքեր կարողացել են գնել տեխնիկա։
«Կարծում եմ, քննությունը կբացահայտի մանրամասները։ Եթե դավաճաններ կան, պետք է պատասխան տան»,-ասաց նա՝ ավելացնելով, որ չի կարող խոսել ենթադրություններով ու կասկած հայտնել, որ արտաքին ուժերն են գաղտնալսել։
Հրապարակված ձայնագրությունը ԱԱԾ պետը սենսացիա չի համարում, այլ իր ու Սասուն Խաչատրյանի միջև մասնավոր զրույց, համեմատում է խրամատում թշնամու դեմ կռվող զինվորներին թիկունքից քարերով խփելուն։
«Որ խորը մտածեք, կհասկանք, որ ես ճիշտ եմ ասում, տեղի ունեցածն անթույլատրելի բան է։ Մինչ այս էլ գաղտնալսումը կանխող միջոցներ էինք ձեռնարկել, էն էլ պարզվեց, որ միջոցներն արդյունավետ չեն»,-ասաց նա։
Վանեցյանն ասաց, ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն դուրս են եկել պայքարի մի համկարգի դեմ, որն ունի գումարներ, ցավոք սրտի մինչ օրս իշխանական լծակներ։ Որպես օրինակ, նա նշեց, որ իրավապահ համակարգում, այդ թվում իրենց ղեկավարած ծառայություններում կադրային քիչ փոփոխություններ են տեղի ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ պետ. Քայլեր ենք ձեռնարկելու, որ Սեյրան Օհանյանը Հայաստանից չհեռանա
- Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- Վանեցյան. Մեզ չի խանգարելու ոչ մի բան
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան