Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. ՀՔԾ պետի հայտարարությունը
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համատեղ ասուլիսում Մարտի 1-ի գործի հետ կապված մի շարք բացահայտումներ ներկայացրեց:
Մասնավորապես, նա նշեց, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքերը մշուշոտ էին և այս ուղղությամբ բավականին աշխատանքներ են իրականացրել:
«Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- հայտարարեց ՀՔԾ պետը։
Նա ասաց, որ այդ մասին ունեն հստակ ապացույցներ:
«Նա սպանվել է այն ժամանակ, երբ արտակարգ դրություն էր մտցվել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եւ մեր վարկածը հետևյալն է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե արդեն ունենք զոհեր՝ հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը և հավելեց. «Այս նորությունն արդեն բավարար է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր: Այս իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»:
ՀՔԾ պետը նաև հայտնեց, որ օլիգարխների թիկնազորին բաճկոններ բաժանելու մասին շատ է խոսվում: Ըստ նրա, քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է. «Ձեռք են բերվել ապացույցներ, որ Պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին: Ում են բաժանվել, ինչի համար են բաժանվել...: Ինչի համար են բաժանվել՝ գիտեք, որպեսզի զինծառայողներից չտարբերվեն և ինչ-որ պրովոկացիաներ անեն: Իսկ թե ում են բաժանել, քննության ավարտին բոլորդ կտեղեկանաք»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ և ՀՔԾ պետերը հայտարարեցին՝ երբ հրաժարական կտան
- Վանեցյան. Վարչապետը չի ասել փակեք Խաչատուրովին
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
- Վարչապետը՝ սկանդալային հեռախոսազրույցի մասին
- ԱԱԾ մամուլի խոսնակը չի մեկնաբանում հրապարակված սկանդալային հեռախոսազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան