Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
«Հին Երևան» թաղամասի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի և հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը՝ կառույցի վիճակը և հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել են Արամի փողոց:
Նրանք ծանոթացել են նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:
Ավելի ուշ՝ Քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները՝ ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան