ԱԺ-ում այսօր կքննարկվի Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները։ Այսօր քննարկման կներկայացվի Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության հարցը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:
Այսօր ԱԺ-ը փակ քվեարկությամբ կընտրի նաև Վճռաբեկ դատարանի նախագահին: Առաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, այնուհետև քվեարկության կդրվի Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության հարցը: Դատավորի թափուր պաշտոնում ՀՀ վճռաբեկ դատարանն առաջադրել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ փակ քվեարկությամբ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրվեց Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի անդամ՝ Կարեն Կարապետյանը։