Նորվեգացի ձկնորսը ծովում գտել է Ասանժի կորած կողմնակցի իրերը
Երեք շաբաթ առաջ Նորվեգիայի հարավում գտնվող ծովում կորել է «Վիքիլիքսի» հիմնադրի 47-ամյա աջակից Արյեն Կամպհեյսը: Նրա իրերը գտել է նորվեգացի ձկնորսը:
Վեսռի.ռու-ն գրում է, որ ոստիկանությունը շարունակում է կորածի որոնումները: Օգոստոսի 20-ին հոլանդացի Կամպհեյսը նստել է գնացք, մեկուկես ժամ անց նա հասել է Ռոգնան բնակավայր: Նրան տեսել են նաև նորվեգական Բուդյո քաղաքում, ոտեղ հանգսիտն է անցկացրել։ Ավելի ուշ 47-ամյա կիբերփորձագետին իբր տեսել են Դանիայում։
Նրա որոնումներով զբաղված են դանիական և նորվեգական ոստիկանությունները:
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Էկվադորի նախագահն ասել է, թե երբ Ասանժը կլքի դեսպանատան շենքը
- Էկվադորի նախագահը հայտարարել է, որ Ասանժը պետք է լքի դեսպանատունը
- Էկվադորը քննարկում է Ասանժին Բրիտանիային հանձնելու հարցը
- Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել
- Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան